Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

Նեխուրային դիետա. ապուր, որը խորհուրդ է տրվում բոլորին

Ամերիկացի վիրաբույժներն այս ապուրի բաղադրատոմսը մշակել են, որպեսզի ճարպակալմամբ տառապող մարդիկ վիրահատությունից առաջ կարողանան նիհարել: Ապուրը շատ արդյունավետ է: Նման դիետան խիստ չէ և թույլ է տալիս շատ արագ նիհարել:

Նեխուրային դիետան չունի հակացուցումներ ու սահմանափակումներ: Նեխուրի պարբերաբար օգտագործումը թողնում է  վերականգնողական, երիտասարդեցնող և նույնիսկ մաքրող ազդեցություն:

Նեխուրային դիետան հաշվարկված է 1 շաբաթվա համար: Այդ օրերին կարելի է ուտելել մրգեր(բացի խաղողից ու բանանից), բանջարեղեններ(բացի կարտոֆիլից), խմել ջուր, չգազավորված հանքային ջուր, առանց շաքարի կանաչ թեյ կամ սուրճ:

Ապուրը անհրաժեշտ է ուտել առնվազն է ապսե, օրը մեկ անգամ:

Բաղադրատոմս.

Անհրաժեշտ պարագաներն են՝

400գ նեխուրի ցողուններ, 0,5 կգ սպիտակ կաղամբ, միջին չափսի 6  սոխ, 3 լոլիկ, 2 քաղցր բիբար, աղ և սև աղացած բիբար:

Բանջարեղենները կտրատել, վրան լցնել 3 լիտր ջուր, համեմել աղով և աղացած սև բիբարով: Հասցնել եռման և եփել 10 րոպե, այնուհետև կրակը իջացնել և մարմանդ կրակի վրա եփել այնքան ժամանակ, մինչև բոլոր բանջարեղենները փափկեն:

Նեխուրով ապուրը շատ հագեցնող, դիետիկ, ճարպ այրող, հեշտ յուրացվող և շատ օգտակար է:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts