Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

ՄԱԶԵՐԸ ՓՈՒՆՋ-ՓՈՒՆՋ ՊՈԿԱԾ ԵՆ՝ 15 ՏԱՐԻ ԿԵՂԾԱՄՈՎ Է ԵՂԵԼ…

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մ.-ն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Մեր հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննային, որը եղել է հոգեբանական ծանր վիճակում: Նա զրուցել է կնոջ հետը, որը դեպքի վերաբերյալ մանրամասներ է պատմել, որոնք այժմ հրապարակման ենթակա չեն:

«Ես այդ կնոջ հետ խոսել եմ, նա բազմաթիվ անգամ փորձ է արել հեռանալ ամուսնուց, սակայն, չի ստացվել: Ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Նրա ֆիզիկական վիճակը տեսնելով՝ միանգամից հասկանալի է, որ բռնության է ենթարկվել: Երրորդ կարգի հաշմանդամ է՝ տարբեր տիպի մարմնական վնասվածքներով: Նրա մազերը փունջ-փունջ պոկած են՝ 15 տարի նա կեղծամով է ման եկել եւ այս ամենից կարելի է հանգստ եզրակացնել, թե ինչ է կատարվել նրա հետ»,-ասաց նա:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ կասկածվում է նրա կինը: Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts