Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

ՀՀ ԱՆ. Բարելավվում են ծննդօգնության որակն ու սպասարկման պայմանները

Շուտով շահագործման կհանձնվի Վերատադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նոր մասնաշենքը։ Այստեղ ծնարանները, վիրասրահներնու հիվանդասենյակները համապատասխանեցված են եվրոպական ժամանակակից պահանջներին։

Տնտեսված միջոցների հաշվին նաև ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ։ Վերջին սերնդի դոպլեր-էխոսկոպի շնորհիվ կբարձրանա նախածննդյան շրջանի ախտորոշիչ հետազոտությունների, հատկապես` պտղի զարգացման արատների, պտղի աճի դանդաղման, ինչպես նաև ընկերքի անբավարության վաղ հայտնաբերման, հետևաբար` բուժման արդյունավետությունը։

Ներդրումների շնորհիվ ձեռք բերված ժամանակակից, պունկցիոն համակարգով լայնէկրան էխոսկոպը լավագույնս կծառայի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների բաժանմունքին` նպաստելով անպտղության հաղթահարմանը և ծնելիության ցուցանիշների բարելավմանը։

Վերարտադրողական և ծննդօգնության ծառայությունների որակի բարելավմանը մեծապես նպաստում են Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից փորձառու մասնագետների մշտական այցերը։ Նրանք մեր բժիշկներին հաղորդակից են դարձնում բուժման նորագույն մեթոդներին և իրենց փորձին։

Համագործակցելով Մանկական կուրության կանխարգելման կենտրոնի հետ` այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում անհասության ռետինոպաթիայի բարեգործական հիմունքներով լազերային վիրահատությունների կատարմանը։

Նշենք, որ ինստիտուտում իրականացվող ներդրումների շնորհիվ շարունակաբար բարելավվում են բուժօգնության որակը և ծննդօգնության պայմանները։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts