Թայլանդական դիետա, որը թույլ կտա 7 օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից

Թայլանդցիների մեջ դժվար է գտնել ավելորդ քաշով տառապող որևէ մեկին և այդ ամենը՝ միայն նրանց ճիշտ սննդակարգի շնորհիվ, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ բոլոր մակրո- և միկրոօրգանիզմներով:

 

Թայլանդական դիետայի բոլոր հիմնական սկզբունքներին հետևելով կարելի է ոչ միայն նվազեցնել քաշը, այլև բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այս դիետայի շնորհիվ դուք կարող եք ընդամենը 2 շաբաթում ամրապնդել իմունային համակարգը, բարելավել մաշկի վիճակը և ազատվել ավելորդ ճարպաշերտերից:

 

Թայլանդական դիետա

 

1-ին օր.

 

·   առանց շաքարավազի սև սուրճ,

·   2 հատ խաշած ձու, շոգեխաշած բանջարեղեն,

·   շոգեխաշած ձուկ, ծովային կաղամբ (լամինարիա):

 

2-րդ օր.

 

·   առանց շաքարավազի սուրճ, մի կտոր տարեկանի հաց,

·   շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան,

·   200 գրամ խաշած հորթի միս, անյուղ կեֆիր:

 

3-րդ օր.

 

·   մի բաժակ կանաչ թեյ,

·   1 հում ձու, հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան,

·   խնձոր (անսահմանափակ):

 

4-րդ օր.

 

·   առանց շաքարավազի սուրճ,

·   խյուս-ապուր հավի արգանակով, խնձորներ

·   2 հատ խաշած ձու, 200 գրամ խաշած հորթի միս, բանջարեղենային աղցան:

 

5-րդ օր.

 

·   հում գազարով ու կիտրոնի հյութով աղցան,

·   շոգեխաշած ձուկ, տոմատի հյութ,

·   շոգեխաշած կամ խաշած կարմիր ձուկ, թարմ կաղամբով ու ձիթայուղով աղցան:

 

6-րդ օր.

 

·   առանց շաքարավազի կանաչ թեյ,

·   500 գրամ խաշած հավի միս, լոլիկով ու ձիթապտղով աղցան,

·   2 հատ խաշած ձու, բանջարեղենային հյութ:

 

7-րդ օր.

 

·   առանց շաքարավազի կանաչ թեյ,

·   200 գրամ տավարի միս, թարմ արքայախնձոր,

·   500 գրամ խաշած հավի միս, լամինարիա:

 

Թայլանդական դետայի օգնությամբ արդեն մեկ շաբաթ անց կարելի է բավական լավ արդյունքի հասնել, սակայն եթե ցանկանում եք էլ ավելի լավ արդյունքի հասնել, ապա շարունակեք սնվել այս սննդակարգով ևս մեկ շաբաթ: Այս ռեժիմով սնվելու դեպքում կարելի է օրական ազատվել 700-800 գրամ ավելորդ քաշից:

 

Սակայն անհրաժեշտ է նաև հիշել ջրի մասին: Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը պետք է լինի առնվազն 2 լիտր:

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts