Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Մահացել է Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան


Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան ևս մահացել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը` նշելով, որ երեխաների մասին այլևս հրապարակումներ չի ցանկանում անել:

«Երեխային՝ Աննային, տարել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 26-ին նա մահացավ»,-ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Ռոզիին, հայրն ասաց, որ նրա վիճակը շատ լավ է, երեխան շարունակում է մեծանալ, առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել էին Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում:  Երեխաներից չորսը մահացել են:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts