Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 5-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,

Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +33+36,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +38+39,

Արարատում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +39+40,

Արմավիրում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +39+40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +28+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +22+25, ցերեկը` +39+40,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +35+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +30+33,

Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts