Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Ալաշկերտը կհամագործակցի բրազիլական Բոտաֆոգո ակումբի հետ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» համագործակցության պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական հանրահայտ «Բոտաֆոգո» ակումբի հետ:

 

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Համագործակցությունն իր մեջ կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:

 

Բրազիլական Սերիա Ա-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին հանդես են եկել մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգոն» բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջատար առաջնություններում հանդես եկող ակումբների:

 

«Ուրախ ենք համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել «Բոտաֆոգո»-ի հետ: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտին» ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորութուն կընձեռի»,- նշել է «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts