Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով հավակնում է արժանանալ Եվրոպա լիգայի 2016/17 խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Բացի Մխիթարյանից, այս կոչմանը հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

 

Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք` Մխիթարյանն ու Պոգբան «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում մեկական գոլ են հեղինակել (2:1), իսկ Իբրահիմովիչը, մրցաշարի ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ, որոնցից 3-ը` «Սենթ Էտիենի» հետ 1/8 եզրափակչի խաղում:

 

Նշենք` մրցանակը կհանձնվի օգոստոսի 25-ին Մոնակոյում` Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությանը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts