Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Հրապարակվել են Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի դստեր լուսանկարները (ֆոտոշարք)

Հրապարակվել են հանրահայտ մոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Կուպերի դստեր լուսանկարները:

Հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո լրագրողները փորձել են որսալ երիտասարդ ծնողների ամեն քայլը, սակայն դեռ ոչ ոք չէր «բռնացրել» փոքրիկի դեմքը: Իտալիայի շուկաներից մեկում զբոսանքի ընթացքում լուսանկարիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է լուսանկարել ընտանիքին ամբողջական կազմով:

Նշենք, որ զույգի դուստր Լեան լույս աշխարհ է եկել մարտի 21-ին: Ծննդաբերությունից հետո Շեյքը հրաժարվել է դայակի ծառայություններից և օգնության է կանչել մորը՝ Օլգա Շայխլիսլամովային՝ հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնալու համար: Մոդելին հաջողվել է արագ վերադարձնել մոդելային կազմվածքը և ծննդաբերությունից չորս ամիս անց մերկ նկարահանվել իսպանական Vogue-ի համար:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts