Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

ԱՄՆ-ն սեպտեմբերի մեկից կարգելի ամերիկացիներին Հյս. Կորեա մտնել

ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի մեկից ամերիկացիներին կարգելեն մեկնել Հյուսիսային Կորեա, հաղորդում է USA Today լրատվամիջոցը:

ԱՄՆ քաղաքացիներին արգելվելու է ճանապարհորդել դեպի Հյս. Կորեա՝ ձերբակալման և կանալավորման սպառնալիքի կապակցությամբ։

«Ամերիկյան բոլոր անձնագրերն անվավեր են ճանաչվում ԿԺԴՀ կամ այդ երկրի տարածքով տարանցիկ չվերթների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ թույլտվություն է տրվում»,- նշվում է համապատասխան փաստաթղթում։

Նման արգելքի մասին որոշումը կայացվել է ամերիկացի  երիտասարդ ուսանող Օտտո Ուորմբիրի մահից հետո, ով ընկել էր կոմայի մեջ հյուսիսկորեական բանտում, իսկ ԱՄՆ վերադառնալուց հետո մահացել։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts