Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Թալանել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի Lexus մակնիշի ավտոմեքենան

Վայոց Ձորի մարզում հուլիսի 31-ին ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում։ Aravot.am-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին, ով հանգստանալիս է եղել Ջերմուկում։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts