Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Այգեզարդ գյուղում էլեկտրասյան մոտ հայտնաբերվել է 16-ամյա երեխայի դի

Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում երեխայի դի կա:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում՝ էլեկտրասյունից մոտ 20 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, երեխան մահացել է հոսանքահարման հետևանքով: Հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Հովհաննիսյանը իր համագյուղացի 2 հասակակից ընկերների հետ եկել էին Այգեզարդ գյուղ: Եվ ընկերների ներկայությամբ նա ցուցադրական բարձրացել է 10 հազար վոլտ լարմամբ էլեկտրասյան վրա, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts