Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Երևանում 2-ամյա երեխան տատիկի գրկից վայր է ընկել պատշգամբից

Այսօր հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Նշված հասցե է մեկնել Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Աղաջանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, երեխային օրորելու ժամանակ գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է երեխային:

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ տեղեկությունների՝ տատիկը Չարենցավանից հյուր էր եկել:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts