Հինգշաբթի, Օգոստոսի 17, 2017

Լրահոս

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել: Ըստ տեղեկությունների քաղաքացին ազգությամբ հայ է՝ ՀՀ և ԱՄՆ քաղաքացի:

Ուղևորը պատրաստվել է « Զվարթնոց» օդանավակայանից QR286 համարի չվերթով ժամը 03:30-ին մեկնել Քաթարի մայրաքաղաք Դոհա:

Ուղևորի մահվան մասին լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին:

«Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին Դոհա-Երևան չվերթի ուղևորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts