Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Այսուհետ մետրոյում պայուսակի և հեծանիվի համար պետք է հավելյալ ժետոն գնեք

Երևանի մետրոպոլիտենը որոշակի փոփոխություններ է մտցրել ուղեվարձի սահմանման մեջ:
Այսպես, եթե ուղևորն իր հետ մետրո է ցանկանում մտցնել հեծանիվ, պարտավոր է ևս մեկ ժետոն գնել, այսինքն` վճարել հավելյալ 100 դրամ:

Զավեշտալի է, որ ուղեվարձի փոփոխություն է սահմանված նաև ուղեբեռ տեղափոխող մարդկանց համար: Եթե օրինակ, ձեր ուղեբեռի չափսերը մեծ են 60x40x20 սմ-ից, այսինքն երկարության, լայնության և բարձրության չափերի հանրագումարը գերազանցում է 120 սմ-ը և 150-սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաներ եք փոխադրում, ուրեմն պետք է հավելյալ վճարեք 1 ուղևորի երթևեկության համար սահմանված ուղեվարձի չափով, այն է՝ 100 դրամ:

Հետաքրքիր է, որ Երևանի մետրոպոլիտենը՝ այդ փոքրիկ սովետը, մեր երկրում դեպի զարգացումը գնացող ոչ մի քայլ չանելով հանդերձ բարդացնում է ուղևորների կյանքը: Այստեղ ճիշտ է նկատելը «իբրև ուղևոր ունե՞ք, որ մի հատ էլ ուղեբեռի տեղափոխման համար փոփոխություններ եք կատարում»։

Վերջին արձագանքը մետրոյի վերաբերյալ հիշում եմ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանի գրառումը, երբ պատգամավորն օգտվել էր մետրոյից և ֆիքսել՝ մարդիկ չեն օգտվում մետրոյից, պատգամավորը ֆեյսբուքում էլ գրառում էր կատարել. «Մետրոն մեր քաղաքի ամենահով, ամենահուսալի եւ ամենաապահով տրանսպորտն է։ Ես համոզված չեմ, որ վերգետնյա տրանսպորտից այս ժամին օգտվողներից շատերին մետրոն տեղ չէր հասցնի։ Բայց արի ու տես, որ դատարկ է։ Երեւի, մշակույթի հարց է»։

Մի դիտարկում պարոն Սաղաթելյանի ասածի վերաբերյալ. մշակույթի հարց չէ, պարո՛ն Սաղաթելյան, ուղղակի մետրոն այնքան անհարմար է Երևանում, որ մարդիկ չեն ցանկանում երթևեկության համար օգտվել այդ միջոցից: Եթե չենք էլ կարողանում կայարաններ ավելացնել, նոր ու հարմարավետ վագոններով համալրել, ապա պետք է սակագինն իջեցնենք, որպեսզի մարդկանց համար մետրոյից օգտվելու մոտիվացիա ստեղծենք:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts