Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Աբխազիայի նախագահը կոչ է արել սեպ չխրել հայերի եւ աբխազների միջեւ

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան կոչ է արել երկպառակություն չսերմանել հայերի եւ աբխազների միջեւ։

«Օրեր առաջ Գագրայում պատերազմի վետերանների ժողովներից մեկում արտահայտություններ են հնչել, որոնք մեր հասարակությունում լայն ռեզոնանսի պատճառ են դարձել։ Դրանք հիմնված են եղել մեր քաղաքակրթության ամենավատ երեւույթներից մեկի՝ ազգայնականության վրա։ Դա այն աղետն է, որը որոշ երկրներում դառնալով պետական գաղափարախոսություն, դրանք կործանման է հանգեցրել։ Բավական է հիշել միայն 20-րդ դարի կեսի ողբերգությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի հետեւանքով միլիոնավոր անմեղ մարդիկ զոհվեցին։ Դրա գլխավոր պատճառը դարձավ ֆյուրերի՝ ազգայնակնության վրա հիմնված գաղափարախոսությունը։ Թե ինչի այդ ամենը հանգեցրեց,  բոլորս շատ լավ գիտենք»,-ասել է Աբխազիայի նախագահը։

Նա հավելել է, որ 20-րդ դարում Վրաստանի ղեկավարությունը հենց այդ գաղափախարսության հիման վրա պատերազմ սկսեց։ Ըստ նրա՝ սխալ է հավասարության նշան դնել հայրենասիրության եւ ազգայնականության միջեւ, քանի որ եթե առաջինում գերիշխում է սերը հայրենիքի հանդեպ, ապա երկրորդում ՝ մյուսների նկատմամբ ատելությունը։

«Աբխազիան մեր ընդհանուր տունն է, մեր ամրոցն ու օջախը։ Մենք թույլ չենք տա այն ներսից կործանել»,-ասել է նա՝ հավելելով, որ ատելությամբ զինվելով՝ ոչինչ չի կառուցվի, այլ հակառակը անդունդի եզրին կհայտնվեն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Facebook-ում հայտնվել է Աբխազիայի հաշմադամների ֆուտբոլային ակումբի փոխնախագահի ելույթը, որտեղ ասվում էր, թե «պետք է  հայերին ստիպել լքել Աբխազիան, եթե Հայաստանը չճանաչի նրա անկախությունը»։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts