Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Օգոստոսի 1-ից թանկանում են Երեւանում ավտոմեքենաների կայանման վճարները

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները:

Ընկերության ֆեյսբուքյան էջում տարածված ահղորդագրության մեջ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ 01.08.2017թ. սկսած՝ 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս Ձեր հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար եւ 24.2 դրամ ԱԱՀ:

Ավտոկայանատեղի վճարը առանց միջնորդավճարի վճարելու համար օգտվեք վճարովի կայանատեղերին կից վճարահաշվարկային տերմինալներից»:

Իսկ մեկ օրվա համար այժմ գործող 500 դրամի փոխարեն ընկերությւոնը որոշել է գանձել 748 դրամ գումար:

Ընկերության այս որոշումը հարուցել է վարորդների զայրույթը, իսկ «Փարկինգ սիթի սերվիսի» ֆեյսբուքյան էջում մարդիկ իրենց զայրացական մեկնաբանություններն են թողնում։

Նշենք, որ այժմ Երեւանի կարմիր գծանշված տարածներում մեքենաների կայանման մեկ ժամը արժե 100 դրամ՝ ներառյալ միջնորդավճարն ու ԱԱՀ-ն։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts