Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

«Բանանցի» կազմում Վրաստանում հավաքի են մասնակցում 24 ֆուտբոլիստներ

Երեւանի «Բանանցը» hուլիսի 10-ին սկսել է հավաքը Վրաստանում, հայտնում է ակումբի կայքը:

Նախապես հայտարարված հանդիպումների ծրագրում տեղի է ունեցել փոփոխութուն: Հուլիսի 11-ին Թբիլիսիի «Լոկոմոտիվի»՝ Սաբուրալոյում գտնվող մարզաբազայում տեղի կունենա ստուգողական հանդիպում «Բանանցի» եւ Գորիի «Դիլայի» միջեւ, իսկ հուլիսի 15-ին նույն վայրում «Բանանցը» կխաղա Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ: Հուլիսի 17-ին «Բանանցը» Բաթումիում ստուգողական հանդիպում կանցկացնի «Դինամո Բաթումիի» հետ:

«Բանանցի» հավաքին մասնակցում են հետեւյալ 24 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Հենրի Ավագյան:

Պաշտպաններ. Հակոբ Համբարձումյան, Հայկ Սարգսյան, Նարեկ Պետրոսյան, Ժիրայր Մարգարյան, Մատվեյ Գույգանով, Գեւորգ Հովհանիսյան, Գեւորգ Խուլոյան, Գագիկ Մաղաքյան:

Կիսապաշտպաններ. Ռումյան Հովսեփյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արամ Խամոյան, Ղուկաս Պողոսյան, Օգնեն Կրասիչ, Ալեքսանդր Ջոկովիչ, Վահագն Այվազյան, Մարտին Գրիգորյան, Էրիկ Ավետիսյան:

Հարձակվողներ. Նորայր Գյոզալյան, Նենադ Ինյաց, Հայկ Ոսկանյան:

Վրաստան ժամանելուց  հետո «Բանանցն» առաջին իսկ օրը անցկացրել է թեթեւ մարզում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts