Երկու աղջիկներ վթարի են ենթարկվել Facebook-ով հեռարձակման ժամանակ

Երկու չեխուհիներ վթարի են ենթարկվել Facebook-ով ուղիղ հեռարձակման ժամանակ, ինչի հետեւանքով նրանցից մեկը զոհվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են աղջիկները մեծ արագությամբ սլանում ու ծիծաղում։ Վթարի պահին աղջիկը բղավում է ու ձեռքից գցում հեռախոսը, սակայն նկարահանումը շարունակվում է։

Հեռարձակումը վարում էր Նիկոլ Բարաբասովան, մինչդեռ մեքենան վարում էր նրա ընկերուհին։ Աղջիկները բախվել էին ճանապարհի եզրապատին՝ 120 կմ/ժ արագությամբ։ Ուղեւորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալիզացվել է գլխի ծանր վնասվածքներով։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts