Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Իտալական ոստիկանությունը հայտնաբերել է Մուսսոլինիի երկրպագուների «ֆաշիստական ակումբ»

Իտալական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Punta Canna «ֆաշիստական լողափային ակումբում», որտեղ հավաքվում են բռնապետ Բենիտո Մուսսոլինիի երկրպագուները, հայտնում է The Telegraph-ը։

Պարբերականը հայտնում է, որ հաստատության տարածքում կախված են Մուսսոլինիի դիմանկարները, պաստառներ գազի խցերի մասին, իսկ այցելուները ողջունում են միմյանց ձեռքները վեր պարզած։ Այնտեղ արգելված են թմրադեղերը, սակայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մուտքը  թույլատրվում է։

Յուրաքանչյուր կես ժամը մեկ ակումբի սեփականատերը ելույթ է ունենում ներքին ռադիոյով՝ բարձրախոսերից հնչում է նրա ուղերձը , որը փնովում է ժողովրդավարությունն ու փառաբանում Մուսսոլինիին։

Հակաահաբեկչական ոստիկանական ջոկատը, որը իշխանություններից օրդեր է ստացել, լուսանկարել է ակումբը ներսից ու առգրավել ապացույցներ։ Պարբերականը պարզաբանում է, որ հաստատության սեփականատերը՝ 64-ամյա Ջիաննի Սկարպան, կարող է պատասխանատվության կանչվել ֆաշիզմն արդարացնելու համար։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts