Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Հայտնի է «Ճվճվ Արո»-ի մահվան պատճառը

Հուլիսի 7-ին Երևանի Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր հանրության մեջ առավել հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի դին: «Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացավ, որ Արա Վարդանյանի մահվան բժշկական վկայականի համաձայն՝ նա մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Հիշեցնենք, որ նշված օրը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բնակարանի դուռը բացելուց հետո տղամարդու դին հայտնաբերել էին հյուրասենյակի բազմոցին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արա Վարդանյանը դեպքից օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Հայաստան:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts