Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Ջուսը չկարողացավ պահպանել ընտանիքը։ Ամուսինները դատարանով բաժանվեցին։ (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երգչուհի Ջուսի՝ ամուսնալուծության մասին հայցն արդեն նախկին ամուսնու՝ Վահագն Մանուկյանի դեմ: Վճիռը հրապարակվեց այսօր՝ հունիսի 26-ին: Այն օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց, եթե կողմերից մեկը չբողոքարկի: Armtimes.com-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ շատ ուրախ է, որ վերջապես ամուսնալուծված է:

«Շատ ուրախ եմ: Ուղղակի դեռ 1 ամիս ունենք, եթե բողոք լինի, կձգձգվի, բայց ես շատ գոհ եմ գործից եւ նաեւ իմ փաստաբանից՝ Սերգեյ Ադիբեկյանից»,- ասաց նա:

Ջուսի համբերությունը հատել էր, եւ նա ամուսնալուծության համար դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Վահագնը գնացել էր ակումբ, որտեղ նա աշխատում է, եւ սկանդալ էր բարձրացրել, հայհոյել էր: Երգչուհին ընդգծում է, որ հաշտվելու եւ ընտանիքը պահպանելու հնարավորություն ինքն այլեւս չէր տեսնում:

«Ո՛չ, հնարավոր չէր: Չէինք կարող, որովհետեւ գնալով մեր հարաբերությունները վատանում էին: Նա չէր հասկանում, որ ես արտիստ եմ, որ ես պետք է հագնեմ հատուկ բեմական հագուստ: Իմ հեռախոսը ստուգվում էր առանց իմ իմացության… ով է գրում, ինչ է գրում, շատ սեղմած էր ինձ պահում: Ես էլ որպես արտիստ սկսեցի հանգչել.  էներգիա չունեի ո՛չ աշխատելու, ո՛չ ստեղծագործելու համար: Այդ պատճառով ճիշտ կլինի, որ ես լինեմ ազատ եւ ընդհանրապես չամուսնանամ. միայն քաղաքացիական ամուսնություն, եթե սիրահարվեմ: Մենակ լավ է, հաստատ»,- ասաց նա:

Դատական գործընթացից հետո երգչուհին պատրաստվում է ամբողջությամբ կենտրոնանալ աշխատանքի վրա: Նա նոր տեսահոլովակ է պատրաստել: Դա համագործակցություն է DJ Black-ի հետ: Այն կոչվում է «Crazy Freedom»: Իր լսարանի դատին է հանձնելու սեպտեմբերին:

Տեսանյութը  armtimes.com-ի։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts