Ֆրանսիայում ցուլը պոզահարելով սպանել է ցլամարտիկին (տեսանյութ)

Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ մահացել է կատաղած կենդանու պոզահարման հետևանքով:

Ինչպես նշում է The Guardian-ը, ցուլը պոզով հարվածել է 36-ամյա տղամարդու որովայնին, ինչից հետո Ֆանդինոն հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ՝ մահացել:

Պարբերականը նկատում է, որ սա ընթացիկ տարում պրոֆեսիոնալ ցլամարտիկի՝ «մարտի դաշտում» մահանալու առաջին դեպքն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ յուրաքանչյուր տարի մի քանի մարդ է մահանում Իսպանիայում լայն տարածում ունեցող ամառային փառատոների ժամանակ, երբ կատաղած ցլերը նեղլիկ փողոցներով վազում են արկածախնդիր ամբոխի հետևից:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts