Google-ում գրագետ որոնման 7 հնարքներ

Ինչպե՞ս  ճիշտ  որոնել  Google-ի  որոնողական  համակարգում,  ինչպե՞ս  բազմամիլիոն  էջերի  մեջից  գտնել    անհրաժեշտ  տեղեկատվությունը:

Ներկայացնում  ենք  մի  քանի  հնարքներ.

1.  Անհրաժեշտ  արտահայտությունը  (բառակապակցությունը,  նախադասությունը)  գտնելու  համար  հարկավոր  է  չակերտների  մեջ  առնել  այն:

2.  Եթե  մոռացել  եք  արտահայտության  մեջ  որևէ  բառ,  ապա  դրա  փոխարեն  կրկին  վերցրեք  տեքստը  չակերտների  մեջ,  իսկ  մոռացված  բառի  փոխարեն  գրեք  *  (աստղանիշ)

3.  Կոնկրետ  կայքի  մեջ  նյութ  որոնելու  համար  հարկավոր  է  նախքան  որոնվող  արտահայտությունը  գրել  site:կայքի  հասցեն:

4.  Եթե  ցանկանում  եք  գտնել  նախադասություն,  որտեղ  որոնվող  երկու  բառերը  լինեն,  ապա  պետք  է  օգտագործել  &  նշանը:

5.  Եթե  որոնվող  արտահայտության  մեջ  ցանկանում  եք  բացառել  որևէ  կոնկրետ  բառ,  ապա  բառից  առաջ  դրեք  –  նշանը:

6.  Որոշակի  ֆորմատի  տեղեկատվություն  որոնելու  համար  պետք  է  արտահայտությունից  հետո  գրել  filetype:PDF  (ֆորմատը):

7.  Որոնողական  համակարգը  նաև  հաշվիչի  հնարավորություն  է  տալիս,  դրա  համար  հարկավոր  է  ուղղակի  թվերը  գումարել,  հանել,  բաժանել,  բազմապատկել՝  կբացվի  նաև  ընդլայնած  Հաշվիչը:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts