Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Սամվել Ալեքսանյանը «օրենքով գող» Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը

Երեկ կեսգիշերին Երևանի Հանրապետության հրապարակի՝ Մարիոթ հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր: Ռուսական պետհամարանիշներով 10-ից ավելի մեքենա էր կայանված, իսկ հյուրանոցի կողմից մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royce»-ը:

«Մարիոթ» հյուրանոցի սրճարանը նույնպես մարդաշատ էր, իսկ սրճարանի և ավտոկայանատեղիի միջանցքը թիկնապահներով էր պատված: Սրճարանում նստած էր Սամվել Ալեքսանյանը: ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ նստած էր քրեական հեղինակություն, «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը և մի քանի այլ անձ:

Անդրանիկ Սողոյանը քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականունով: Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանի՝ 2015 թվականին Գյումրիում դանակահարվելու դեպքը կապվում է Անդրանիկ Սողոյանի անվան հետ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts