Շաբաթ, Օգոստոսի 19, 2017

Լրահոս

Ախուրյանի շաքարի գործարանում աշխատողներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել հիվանդանոց

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանում այսօր՝ հունիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքներում աշխատողներից մեկը մահացել է, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ժամը 14:00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Շ.Ղ.-ն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: 31-ամյա տղամարդը գտնվում է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում:

Մահացածը 40-ն անց տղամարդ է:

Նշենք, որ շաքարի գործարանը, ըստ տարածված տեղեկությունների, պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts