Instagram-ից հայտնի Լիլուշիկը նոր լուսանկար է հրապարակել, պատասխանելով իրեն քննադատողներին։

Վերջերս լրատվական կայքերից մեկը լուսանկար էր հրապարակել և նշել թե ինչ տեսքով է Լիլուշիկը եթեր մտնում, ինչն էլ առիթ էր դարձել բուռն քննադատությունների։

Ի պատասխան դրան, աղջիկը նոր՝ ավելի համարձակ լուսանկար է հրապարակել և պատասխանել իրեն քննադատողներին։

Բարև ձեզ, Լիլիթն եմ, ավելի հայտնի Լիլուշիկ և Լիլ-իթ անուններով։ Տեսել եմ իմ մասին նյութ է գրել հայտնի բլոգերը։ Մերսի շատ երեխեք ջան։ Քանզի մենք ապրում ենք Հայաստանում և ուղղակի պարտավոր եմ պատասխանել նման “ուշադիր” քայլին։ Հասկանում եմ կարող է ոմանց դուր չգա թե իմ արտաքինը թե երգերս, բայց նորմալ է, չեմ կարող բոլորին դուր գալ։ Դուք էլ դա հասկացեք որ պարտավոր չեք ինձ լսել կամ սիրել։ Իսկ հիմա իմ ամենասիրած պահը — Instagram-ի Լիլուշիկի ներքնազգեստը երևաց ուղիղ եթերի ժամանակ։ Օ ինչ եք ասում։ Հիմա երևացելա, ճիշտ է պատահականության արդյունք է դա, բայց եղածը եղած է։ Ինչքան գիտեմ բոլորն էլ հագնում են ներքնազգեստ, նաև ձեր մայրերն ու քույրերը (խոսքս վերաբերվում է նյութ գրողներին) և իմ կարծիքով եթե իրենք էլ լինեյին ուշադրության կենտրոնում կարող է իրենց եթերի ժամանակ ավելի վատ բան ֆիքսեյիք հա։ Օրինակ Instagram-ից հայտնի Փիրուզիկը եթերի ժամանակ ցույց է տվել կրծկալի աջ թելը։

Ես սիրում եմ իմ գործը օ բարի մարդիք, ու խնդրում եմ եթե դուր չեն գալիս ձեզ իմ երգերը ապա դրա համար գոյություն ունի քոմենթ ասվածը և կարող եք ձեր կարծիքը տվյալ գործի մասին հայտնել հենց այդտեղ։ Եվ եթե դուք ծովի ափին հանգստանալուց լինեկ բաճկոնով ուրեմն հալալ է ձեզ, դուք հզոր եք։ Իսկ բոլոր չար լեզուներին կասեմ հետևյալը․

Ես Լիլուշիկն եմ, իսկ դուք։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts