Հայաստանում ներառական կրթության մասին։

 

 

Այսօր տաղավարի հյուրերն են՝  Արմենուհի Ավագյան։ ԱՄՆ  կառավարության կողմից ֆինասավորվող ներառական կրթության կրթաթոշակային ծրագրի Հայաստանյան համակարգող՝ Մայքլ  Օլիվերը Զահարիստ տարրական դպրոցի տնօրեն, Մանուկ Խաչատրյան <<Դասավանդիր Հայաստան կրթական>>  հիմնադրամի,առաջնորդության զարգացման մենեջեր, և Տիգրանուհի Բաղդասարյան թարգմանչուհի։

 

Արմինե Ավագյան

Այսօր խուսում ենք կրթությունից, քանի որ նշվեց մի քանի կետ կրթական համակարգի կմանրամասնեք։

-Ես սիրով կմանրամասնեմ։ Ասեմ որ ծրագիրը ինչպես նշեցիք Ամերիկայի կառավարության կողմից է ֆինասավորվում, և նվիրված է հաշմանդամություն ունեցող Ամերիկացիների օրենքի տարելիցին։ Նրա հիմնական  նպատակն է ներառական կրթության ոլորտում աշխատող մեր մասնագետներին վերապատրաստել և հետո ծրագիրը ունեցավ շարունակություն, որի ականատեսնենք հիմա մենք։ Ինչ եղավ նախորդ փուլում Հայաստանից յոթ մասնակիցներ, որոնք այս կամ այն ուղղությամբ առնչվում էին ներառական կրթության հետ մեկնեցին Ամերիկա Մինիսոտա և Արիզոնա նահանգներ և ենտեղ անցան վեցշաբաթյա վերապատրաստման կուրսեր։Իսկ հետո, նրանք վերադարձան բավականին հետաքրքիր գիտելիք

 

Ներառական կրթություն (ֆրանս. Inclusif –ներփակված, լատ.include-ներառված), կրթական համակարգ է, որն ուղղված է հավասար կրթության ապահովմանը և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովմանը : Ներառական կրթությունը ավելի մատչելի և հասանելի է դարձնում կրթությունը բոլորի համար:

Մարդկության զարգացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձևավորումն ու սահմանումն անցել են երկար ճանապարհ՝ խղճահարությունից մինչև սոցիալական բազմաթիվ ծառայությունների մատուցում։ Այսօր աշխարհն արդեն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գաղափարը։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին։

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով։

Ներառական կրթության անհրաժեշտությունը

Ներառական կրթությունը` կրթություն է բոլորի համար։

Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև՝ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Ներառական կրթությունը ենթադրում է կրթական գործընթաց, որն ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, բռնությունների ենթարկվող երեխաներ, աշխատող երեխաներ, փախստական կամ տեղահանված երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, լեզվական փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաներ և այլն։

 

 

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts