Hunter’s Passion շքեղ երեկոն՝ հայտնի հյուրերի մասնակցությամբ

Հոկտեմբերի 28-ին կայացավ Hunter’s Passion առանձնահատուկ փակ երեկոն։ Կարմիր ու ոսկեգույն միջավայրում՝ DoubleTree by Hilton հյուրանոցում, հյուրերին յուրահատուկ ժամանց էր սպասվում։ Երեկոյի անվանումը պատահական չէր՝ Hunter’s Passion, որովհետեւ նորը բացահայտելու ճանապարհին բոլորս hunter-ներ՝ որսորդներ ենք. որսում ենք ճիշտ պահը ու հասնում հաջողությունների։

Այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչը «Ավերս» ընկերությունն էր։ Միջոցառումը սկսվեց DJ Leo-ի ռիթմերով, իսկ հետո իր հատուկ համերգային ծրագրով ներկայացավ Գոռ Սուջյանը։ Նրա հեղինակային կատարումները վայելելուց հետո նվագեց DJ Serjo-ն եւ հատուկ այս երեկոյի համար ԱՄՆ-ից ժամանած A.Chilla-ն։ Երեկոն վարում էր Արսեն Գրիգորյանը։

Երեկոյի ժամանակ ներկայացվեցին սահմանափակ քանակությամբ արտադրված ապրանքատեսակները։ Այս հետաքրքիր պահը կազմակերպիչները ներկայացրին գեղեցիկ ու տպավորիչ բեմադրությամբ՝ կարմիր մետաքսներով պարային համար՝ ոսկեգույն ներկված պարուհու ակրոբատիկ կատարմամբ։

Hunter’s Passion երեկոյին ներկա էին ինչպես հայկական շոու բիզնեսի եւ նորաձեւության ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր ոլորտներում ակտիվ անհատներ։ Հյուրերը շրջում էին սրահում, շփվում, նկարվում հատուկ նախատեսված կարմիր ու ոսկեգույն սենյակներում, վայելում երաժշտությունն ու շքեղ հյուրասիրությունը։

 

Ամեն ինչ արված էր հյուրերի բարձր տրամադրությունն ապահովելու համար։ Հյուրերից շատերը նշեցին, որ իրենց շատ էր գրավել միջոցառման հրավիրատոմսը, որում եղել են անվանական կրակայրիչներ։ Իսկ օրվա վերջում հյուրերը ստացան նաեւ անվանական յուրահատուկ նվերներ։

Ֆոտոշարքում ձեզ ենք ներկայացնում օրվա հիշվող պահերը։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts