Ծնվել է թշնամու գնդակից զոհված Արտյոմ Վարդերեսյանի փոքրիկ եղբայրը` Արտյոմը

«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել նախորդ տարվա մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանի եղբայրը՝ փոքրիկ Արտյոմը:

Հիշեցնենք, որ Ա. Վարդերեսյանը ընտանիքի միակ զավակն էր, հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» եւ ՀՀ «Արիության համար» մեդալներով:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts