Մայր ու որդի սպանել են ընտանիքի հորը, ում դեմքն ու մատները հալեցրել էին «կիսլոտայի» մեջ

Լաուրա Ռիդաութին և նրա 24-ամյա որդի Քոլինին դատապարտել են 26 տարվա բանտարկության ընտանիքի հոր սպանության համար, ում դեմքն ու մատնահետքերը նրանք հալեցրել էին «կիսլոտայի» մեջ, ապա թաքցրել բոլոր հանցանշանները:

Երկրորդ որդին՝ Ալեքսանդրը, արդարացվել էր սպանության մեղադրանքում, սակայն դատապարտվել է հանցանշաններ կեղծելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Քրեյգի այլանդակված մարմինը գտել էին անտառային տեղանքում՝ բրեզենտի մեջ փաթաթված: Տղամարդուն խեղդել էին, որից հետո այրել էին նրա դեմքն ու մատները:

Քննության վարկածի համաձայն, սպանության դրդապատճառներ էին դարձել ամուսինների ամուսնալուծությունը և խնամակալության համար պայքարը: Այդ պահին Լաուրան ապրում էր նոր սիրած տղամարդու հետ՝ երեխաների հետ միասին:

Քրեյգի քույրը հայտնել է իր եղբոր կորելու մասին հենց նրա սպանության օրը: Կինն իր եղբոր տուն էր մտել և տեսել, թե ինչպես է Լաուրան խոհանոցում մաքրություն անում:

«Լաուրան ասաց, որ ինքը պարզապես մաքրություն է անում, որովհետև խոհանոցում վատ հոտ էր գալիս: Ես մտածեցի, որ դա նման չէ Լաուրային, որովհետև նա հազվադեպ էր մաքրություն անում անգամ այն ժամանակ, երբ ապրում էր իմ եղբոր հետ»,- ասել է զոհվածի քույրը:

Հաջորդ օրն անանուն մատնության շնորհիվ ոստիկանները բացահայտել էին, թե ինչպես է Լաուրան՝ որդու հետ, փորձում թաքցնել հանցանշանները: Բացի այդ, տեղական խանութի տեսահսկման խցիկները ցույց են տվել, թե ինչպես են ազգականները գնում ջրափողրակների մաքրող նյութ, բրեզենտ, պարան և բանվորական ձեռնոցներ:

Մինչև դատավճռի կայացումը Քրեյգի քույրը պատմել է, որ տղամարդն ընդամենն ուզում էր կարգավորել երեխաների հետ հարաբերությունները: Նա նաև խնդրել է ամբաստանյալների նկատմամբ նշանակել ամենախիստ պատիժ:

Լաուրայի և նրա երկու որդիների փաստաբանները մտադիր են վերաքննիչ բողոք ներկայացնել:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts