Դիլիջանում ռումինացին ընկել է էլեկտրական աշտարակից. վիճակը ծանր է

Երեկ ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1995 թ. ծնված Իվան Դանութը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն):

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts