Իմացիր ճակատագիրդ՝ ըստ տիբեթյան հորոսկոպի

 

 

Հորոսկոպներին կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց ոչ մեկը չի արգելում ձեզ հետաքրքրվել դրանով։ Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք տիբեթյան հորոսկոպ, որը կպատասխանի ձեզ տանջող հարցերին եւ կբացահայտի ձեր բնավորության որոշ գծեր։

Վառ օդային օձ

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 200

Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ անկայուն են: Նրանք մեկ վայրկյանում բարի հրեշտակից կարող են վերածվել չարագործի: Որպես կանոն նրանք ապրում են իրենց երազային աշխարհում։ Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ նրանց խնդիրները լուծում են այլոք (ծնողները, ամուսինը, երեխաները): Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են, մարդամոտ, սիրում են ապրել ուրախ եւ անհոգ կյանքով։ Սակայն նրանք պետք է նաեւ հաշվի առնեն եւ հասկանան ուրիշների ցանկություններն ու պահանջները։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Սեւ գոմշացուլի

Ումից պետք է զգուշանալ՝ Կրակի պահապաններից

Հաջողակ թվերն են՝ 3,15,27

Ամենահաջող ամիսը՝ փետրվար

Կոբրա

Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Կոբրայի նշանի տակ ծնվածները հռետորներ են, փիլիսոփաներ ու մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են ուղղություն ցույց տալ, քանի որ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Այս մարդիկ հոգատար են եւ միշտ փորձում են օգնել շրջապատին՝ հաճախ մոռանալով սեփական անձի մասին: Սիրային հարաբերություններում շատ հաջողակ են:

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Կիզիչ արեւի

Ումից պետք է զգուշանալ՝ Վառ երկնային օձից

Հաջողակ թվերն են՝ 1,13,25

Հաջողակ ամիսը՝ հունիս

Կրակի պահապան

Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Այս տարեթվերին ծնված մարդիկ օջախի պահապաններ են, ովքեր լույս ու ջերմություն են բերում իրեն շրջապատին։ Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ ինտուիցիան շատ զարգացած է։ Այն թույլ է տալիս գիտակցության ձայնը համապատասխանեցնել սրտի կանչի հետ: Չնայած այս մարդիկ մեծ սեր ու հարգանք են վայելում ընկերական շրջապատում՝  նրանք հաճախ միայնակ զգում իրենց: Նրանք պարկեշտ են ու ազնիվ եւ բարոյական նորմերը միշտ առաջին տեղում են նրանց համար: Կրակի պահապանները փոքր-ինչ մեծամիտ են, ինքնամփոփ եւ պահպանողական: Պետք է փորձեն լինել ավելի բաց ու ներողամիտ:

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Վանականի

Ումից պետք է զգուշանալ՝ վառ երկնային օձից

Հաջողակ թվեր – 4, 16, 28

Հաջողակ ամիսը՝ հունվար

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրը՝ առատաձեռնության, բարության ու դրական էներգիայի խորհրդանիշն է: Այս նշանի մարդկանց դաժանություն, անարդարություն եւ փոքրհոգություն բնորոշ չեն: Նրանք ունեն դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները եւ չեն ընդունում դավաճանությունը: Այս թվականներին ծնվածները երբեմն պետք է լսեն սեփական ինտուիցիային։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Նեֆրիտյան սյան

Ումից պետք է զգուշանալ՝ Կաշվե թեւնոցից

Հաջողակ թվեր – 5, 17, 29.

Հաջողակ ամիսը՝ մայիս

Նեֆրիտյան սյուն

Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս տարիներին ծնված մարդիկ մասսայական միջոցառումների սիրահար չեն եւ ատում են, երբ ուրիշները փորձում են ներխուժել իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Շատ ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ ճշմարտության փնտրտուքների մեջ են, ինչով էլ երբեմն հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը եւ իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս մարդկանց խորհուրդ է տալիս ավելի հոգատար լինել ուրիշների նկատմամբ։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Մետաղյա կոչնազանգի

Ումից պետք է զգուշանալ՝ Սեւ գոմշացուլից

Հաջողակ թվեր – 6, 18, 30.

Հաջողակ ամիսը՝ նոյեմբեր

Մետաղյա կոչնազանգ

Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Մետաղյա կոչնազանգի նշանի տակ ծնվածներն, ասես, ասպետներ լինեն. հավատարիմ են, պատվարժան ու առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են եւ փորձում են թաքցնել իրենց բացասական կողմերը։ Շատ հարցերում սահմանափակում են իրենց, որպեսզի չտրվեն գայթակղությանը։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Նեֆրիտյան սյան

Ումից պետք է զգուշանալ՝ Լճային կրիայից

Հաջողակ թվեր –7, 19, 31.

Հաջողակ ամիսը՝ սեպտեմբեր

Լճային կրիա

Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս մարդիկ կառավարում են իրենց ճակատագիրը՝  ստեղծելով բարենպաստ պայմաններ իրենց մտքերն ու գաղափարներն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ ու հավատարիմ են։ Նրանք ինտրիգների եւ խորամանկությունների սիրահար չեն։ Բայց  չպետք է մոռանալ, որ շրջապատող մարդկանցից ոչ բոլորն են նրանց նման քնքուշ ու պարզ։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Կրակի պահապանի

Ումից պետք է զգուշանալ՝ Մետաղյա կոչնազանգից

Հաջողակ թվեր – 8, 20, 30.

Հաջողակ ամիսը՝ ապրիլ

Կաշվե թեւնոց

Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս թվերին ծնված մարդկանց գրավում է խորհրդավորությունը, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք ու հանելուկ։ Վախենալով միայնակ մնալուց՝ այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում եւ փնտրում նոր ընկերներ։ Այս տեսակ մարդիկ հաճախ են թաքցնում իրենց ներքին բարդույթները։ Նրանք էմոցիոնալ մեծ կապ են զգում իրենց մտերիմների հետ։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Կիզիչ արեւից

Ումից պետք է զգուշանալ՝ Վանականից

Հաջողակ թվեր – 9, 21, 23.

Հաջողակ ամիսը՝ մարտ

Սեւ գոմշացուլ

Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սեւ գոմշացուլն իր էությամբ պարզ ու շիտակ անձնավորություն է։ Նա գերադասում է ամեն ինչ միանգամից պարզել՝ հետագայում տհաճ իրավիճակներից խուսափելու համար։ Այս նշանի տակ ծնված մարդիկ ուժեղ են եւ վստահ իրենց անխոցելիության մեջ,։ Հենց այս հատկանիշներով էլ նրանք գրավում են շրջապատին։ Բայց երբեք չարժե թերագնահատել մյուսներին։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Վառ օդային օձ

Ումից պետք է զգուշանալ՝ Կոբրայից

Հաջողակ թվեր – 10, 22, 29.

Հաջողակ ամիսը՝ հուլիս

Նորալուսին

Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Այս նշանի տակ ծնված մարդիկ երազկոտ, նուրբ եւ զգայուն են։ Աշխատանքում՝ շատ ակտիվ, սիրո մեջ կրքոտ են։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ եւ անկայուն։ Բայց նա պետք է վերահսկի սեփական զգացմունքները։ Այդ ժամանակ նրա հետ շփվելը ավելի հաճելի եւ հեշտ կլինի։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Վառ օդային օձ

Ումից պետք է զգուշանալ՝ Նեֆրիտյան սյունից

Հաջողակ թվեր – 11, 23, 31.

Հաջողակ ամիսը՝ օգոստոս

Կիզիչ արև

Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ էներգիայով եւ լավատեսությամբ լին են։ Նրանք հավատարիմ ընկերներ են, ում կարելի է վստահել ցանկացած իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել իրենց ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակ լուծում են մեծ արագությամբ եւ հօգուտ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ ավելի հանգիստ, խոհեմ ու կենսուրախ են դառնում։ Նրանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի հետաքրքրությունը, պահպանեք ձեր մեջ եղած կրակը։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Կաշվե թեւնոցի հետ

Ումից պետք է զգուշանալ՝ Կրակի պահապաններից

Հաջողակ թվեր – 12, 24, 26.

Հաջողակ ամիսը՝ հոկտեմբեր

Վանական

Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի տակ ծնվածները հասուն ու կայացած մարդիկ են։ Նրանց հնարավոր չէ շեղել իրենց ընտրած ուղուց։ Նրանք կենսուրախ եւ շփվող են, ունեն վառ երեւակայություն եւ շատ են սիրում բանավիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը եւ անմիջականությունը։ Սիրային գործերում այս մարդիկ հավատարիմ են եւ անմիջական, ունակ չեն ստորության ու դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ։

Ու՞մ հետ կարելի է ընկերություն անել՝ Կրակի պահապանների

Ումից պետք է զգուշանալ՝ Մաքուր ջրի աղբյուրներից

Հաջողակ թվեր – 11, 23, 28.

Հաջողակ ամիսը՝ դեկտեմբեր

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts