Պատրաստում ենք ղափամա

Մեր հավաքած լավագույն ղափամայի բաղադրատոմսերից մեկը.

Գիտեք,որ հիմա էլ մեր որոշ մարզերում կան գյուղեր և այդ գյուղերում ընտանիքներ,որտեղ Ղափամա պատրաստելը հատուկ արարողություն է:Օրինակ, Էջմիածնում:
Ղափամն պատրաստելիս նրանք պարտադիր երգում են «Ղափամա» երգը:
«Հե~յ, ջա~ն, ղափամա´, համով-հոտով ղափամա´…»
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
1 հատ 2-3 կգ դդում,
100 գ կարագ կամ մեկ ճաշի գդալ յուղ,
200 գ չամիչ,
200 գ սալորաչիր,
200 գ ծիրանաչիր:
Պետք է ձեռքդ մտցնես բացված տեղից ներս ու լավ մաքրես դդումի ներսի միջուկը,որը հանելուց հետո լվանալ դդումի ներսը:
Այնուհետև նախապես հալեցված մեղրով «օծում» ենք դդումի ներսի պատերը: Այդ ընթացքում բրինձը եփվում է: Այնուհետև բրնձի վրա անպայման սառը ջուր ենք լցնում, որպեսզի բրնձի հատիկները ձիգ մնան: Վերջում ավելացնում ենք աղ: Մեղրը քսելուց հետո մի կտոր կարագ դնում ենք դդումի հատակին, հետո ավելացնում մի գդալ մեղր, ապա լցնում նախապես խաշած բրինձը, որին արդեն պետք է խառնած լինեք չամիչը: Բրնձի վրա ավելացնում ենք սալորաչիրն ու ծիրանաչիրը: Հետո ավելացնում բրնձի մյուս կեսը`չրերի հետ միասին: Ամենավերջում մեկ գդալ մեղր ու մի կտոր կարագ դնում վրան: Այդ ամենը եզրափակում ենք դդումի գլխարկը դարձյալ գլխին դնելով:

Հետո բրնձով ու չրերով ծանրաբեռնված դդումը դրվում է 100 աստիճանի ջեռոցում: Այն եփվում է մարմանդ կրակով, գրեթե 40 րոպե:

Դդումի, բրնձի ու չրերի համադրությունը բուրմունքի մի այլ տեսակ է ստեղծում: Այն տարածվում է տնով մեկ: 40 րոպեից ղափաման պատրաստ է:
Բարի ախորժակ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts