Սա իմանալուց հետո այլևս երբեք դեն չեք նետի ընկույզի միջնապատերը (տեսանյութ)

Ընկույզի միջնապատերն առաջին հերթին հրաշալի միջոց են օրգանիզմում յոդի պակասի դեմ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` յոդի պակասն օրգանիզմում ունակ է բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման, շագանակագեղձի մաստոպացիայի, միոմայի ու ադենոմայի։

Յոդի պակասի պատճառով օրգանիզմում կարելի է ընդհանուր թուլություն նկատել, մատների դող, գրգռվածություն, հիշողության կորուստ, արյան բարձր ճնշում և այլն։

 Յոդի պակասը տարածված երևույթ է հատկապես մեծահասակների, հղիների ու այն կերակրող կանանց մոտ, ովքեր երկար ժամանակ անց են կացնում համակարգչի էկրանի առաջ։

Յոդի պակասի ախտորոշումն անելն այնքան էլ բարդ բան չէ։ Բավական է քնելուց առաջ յոդով թաթախած բամբակի ձողիկով մի քանի գիծ անել ուսին։ Եթե առավոտյան դրա հետքն արդեն չտեսնես, ապա խնդիրն ակնհայտ է։ Այս դեպքում խնդիրը կլուծեն ընկույզի միջնապատերը։ Դրա համար անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատը լցնել էմալապատ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 2 բաժակ սառը ջուր ու դնել կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։

Կրակն անջատելուց հետ թողնել, որ այն 10 րոպե հանգստանա։ Սառած լուծույթը, որի գույնը թունդ եռացրած թեյ է հիշեցնում, անհրաժեշտ է սառեցնել ու օրը երեք անգամ ուտելուց առաջ մեկական կումերով խմել։

Թուրմն անհրաժեշտ է ընդունել 1-4 շաբաթ, մինչև որ մաշկի վրա արված յոդը դադարի արագ ներծծվել մաշկի մեջ։

Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև հոգեկան հավասարակշռությունը։


 Այն նաև կօգնի ազատվել շաղակապենաբորբից։ Դրա համար անհրաժեշտ է ընկույզի միջնապատերը մանրացնել սրճաղացի օգնությամբ։ Ստացված կես բաժակ փոշու վրա անհրաժեշտ է ավելացնել մեկ ու կես լիտր սառը ջուր և հասցնել եռման աստիճանի՝ մոտ 20 րոպե դնելով կրակի վրա։ Այնուհետև թանզիֆի մի քանի շերտով քամել։ Արդյունքում մոտ կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ կմնա, որի մեջ այնուհետև անհրաժեշտ է բամբակ թաթախել ու մի քանի րոպե այն դնել կոպերի վրա։

♦ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է նաև ադենոմայի, պրոստատիտի, ձվարանների կիստայի համար։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատն ավելացնել 1,5 բաժակ եռացրած ջրին ու թողնել՝ եռա ցածր կրակի վրա 20 րոպե։ Մեկ ժամ թողնել, որ սառչի, այնուհետև խմել օրվա ընթացքում 3 անգամով։

♦ Վահանաձև գեղձի, ստամոքսաղիքային խանգարման, հոդացավերի ու հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում կես լիտրանոց մուգ շշի 1/3-ը լցնել ընկույզի միջնապատերով, այնուհետև վրան ավելացնել ջուր և թողնել, որպեսզի այն թրմվի 2-3 շաբաթ։ Դրանից հետո քամել և ուտելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ թուրմ։

♦ Այն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատ, որի վրա պետք է այնքան ջուր ավելացնել, որ այն ամբողջովին ծածկի դրանք։ Մեկ շաբաթ թողնել, օրական ընդունել թուրմի 5-6 կաթիլ՝ այն խառնելով 2 ճաշի գդալ ջրի հետ։ Թուրմն օգտագործել 3 շաբաթից մինչև 3 ամիս՝ կախված արյան մեջ շաքարի քանակի փոփոխությունից։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts