«Իմ գեղեցկուհի». Շուշաննա Թովմասյանը՝ Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում (ֆոտո/վիդեո)

Շուշաննա Թովմասյանը նկարահանվել է Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Իմ գեղեցկուհի»:

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է այսօր, ինչի առիթով Շուշաննան գրառել է՝

 

«Սաք ջան, ի սրտե շնորհավորում եմ նոր տեսահոլովակիդ պրեմիերայի կապակցությամբ։ Առանձնակի ցանկանում եմ շնորհավորել քեզ եւ քո պրոդյուսերին՝ արդյունավետ թիմային աշխատանքի համար։ Ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց քեզ հետ աշխատելու եւ որպես լավ ընկեր ճանաչելու համար։ Երկու օրերի ամբողջությամբ մեր բոլորի նվիրումով կատարած գործը ուղղակիորեն չի կարող իր դրական արձագանքը չունենալ»:

«Իմ գեղեցկուհի» երգի հեղինակը Հայկ Գեւորգյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Վահե Հարությունյան:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts