Պատրաստում ենք համեղ Էկլեր

Համեղ Էկլեր

Բաղադրությունը 1 բաժակ ջուր 100 գր կարագ 1 լիքը բաժակ ալյուր 4 ձու

Պատրաստման Եղանակը՝

Եռացնել ջուրը եւ ավելացնել կարագը։ Կարագի հալվելուց հետո ավելացնել ալյուրը։ Խառնել այնքան մինչեւ խմորը դեղնի։ Վերցնել կրակից, թողնել մի քիչ սառչի։ Մեկ-մեկ ավելացնել ձվերը եւ խառնել։ Թխել նախորոք տաքացրած ջեռոցում, սկզբում 200°-ում 15 րոպե, հետո իջացնել ջերմաստիճանը 180°- ի եւ շարունակել թխել 10-15 րոպե։ Երբ պատրաստ լինի միանգամից չբացեք գազօջախի դուռը սառը օդից կարող են սմկեն։ Սկզբում մի քիչ կիսաբաց արեք ու հետո քիչ-քիչ հանեք։ Թողնել հովանան։

Կրեմի Բաղադրությունը՝

1 լիտր կաթ 5 ճաշի գդալ ալյուր 1 բաժակ շաքարավազ 150 գր կարագ 2 վանիլին։

Պատրաստման Եղանակը՝

Փոքր կաթսայի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը: Խառնել եւ վրան քիչ-քիչ ավելացնել կաթը։ Դնել թույլ կրակին եւ անընդհատ խառնել, որ տակը չկպչի։ Հենց սկսի պնդվել վերցնել կրակից ու ավելացնել կարագը, վանիլինը։ Դնել մի կողմ սառչի։ Կրեմը սառչելուց հետո լցրեք պատրաստի թխվածքների մեջ։

Վրան շաքարի փոշի ցանել եւ մատուցել։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts