Պրեմիերա Սիրուշո «Հուհ-հահ». Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել (տեսանյութ)

Նշենք, որ երգը «Արմատ» ձայնասկավառակից հայտնի հիթերից է: Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Վերնիսաժում` գորգերով հարուստ հատվածում, իսկ այդ ամբողջ ընթացքում Սիրուշոյին ուղեկցել է պարային թիմը։ Հանդիսատեսին շատ է դոր եկել Սիրուշոյի նոր տեսահոլովակը։ Սիրուշոյին հաջողվում է ճիշտ, գրագետ և որակով համադրել ազգայինը, ավանդականը ժամանակակիցի հետ: Սիրուշոյին դա ամեն նոր երգի ու տեսահոլովակի հետ ավելի լավ է հաջողվում: Գեղեցիկ էր, ամեն ինչ շատ հարմոնիկ է այս երգի ու տեսահոլովակի մեջ՝ թե քանոնի նվագը, թե երգչուհու նազանքով պարը, թե գունագեղ գորգերը։

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ խոսքերի, ծաղիկների և նվերների համար: Հիշեցնենք, որ «Արմատ» ձայնասկավառակից արդեն երկու երգ՝ «Զարթոնքը» և «Դեր Զորը» ունեն տեսահոլովակներ:

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts