Էռնեստո Սաբատո «Թունելը»

Արգենտինացի արձակագիր, էսսեիստ, նկարիչ: Ծնվել է 1911 թվականին Բուենոս Այրեսում: Սովորել է Լա- Պալատայի քոլեջում, ապա տեղի Ազգային համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1933 թվականին ընտրվել է Երիտասարդ կոմունիստների ֆեդերացիայի քարտուղար: 1934 թվականին Արգենտինայի կոմունիստական պարտիան նրան գործուղել է Մոսկվա`սովորելու Լենինյան միջազգային դպրոցում: Սակայն Սաբատոն, հիասթաված ստալինիզմից և վախենալով այլևս չվերադառնալ ԽՍՀՄ-ից, փախչում է Փարիզ: 1938 թվականին Փարիզից մեկնում է ԱՄՆ, ապա մեկ տարի անց վերադառնում Բուենոս Այրես: 1943 թվականին հրաժարվում է գիտությունից և զբաղվում գրականությամբ ու նկարչությամբ: Մահացել է 2011 թվականին`իր հարյուրամյա հոբելյանից երկու ամիս առաջ:

 

«Թունելը» վեպում Էռնեստո Սաբատոն իր հերոսի` նկարիչ Կաստելի գիտակցության միջոցով ապացուցում է, որ հույսը, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ մարդկային գիտակցությունը երբեք չի կարող հասնել անվերապահ կամ բացարձակ սիրո:

Երբեմն ես կարծում եմ, որ ամեն ինչ անիմաստ է: Հազարավոր տարիներ դատարկության մեջ պտտվող փոքրիկ երկրագնդի վրա լույս աշխարհ ենք գալիս տանջանքով, մեծանում ենք, պայքարում, հիվանդանում, տառապում, ստիպում տառապել մյուսներին, բղավում ենք, մեռնում և միևնույն ժամանակ աշխարհ են գալիս նոր մարդիկ, որպեսզի կրկնեն այդ անիմաստ կատակերգությունը:

Էռնեստո Սաբատո «Թունելը»

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts