Արտակարգ իրավիճակ Երևանում. Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է լսվել, ինչից հետո առաջացել է հրդեհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 71 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ավտոսանդուղքով, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել 5-րդ հարկում առաջացած հրդեհը: Արդյոք տանը մարդիկ եղել են, թե ոչ՝ դա պարզ կլինի հրդեհը մարելուց հետո: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts