Անդրե Մորուա «Նամակներ Անծանոթուհուն»

Ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ աոավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում։ Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն, որ քեզ սիրում են։ Այդ ճշմարտությունն օգտակար է հիշեցնել, քանի որ շատ երիտասարդներ, ինչպես և ծերունիներ այդ մասին, հավանաբար, չեն էլ կասկածում։

Կինն ըմբոշխնում է սիրո աոաջին բերկրանքը, նա համակվում է ցնծությամբ, երբ աոավոտից երեկո պնդում են, թե որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սրամիտ է նա, ի՜նչ երանություն է նրան սիրելը, ի՜նչ հրաշալի են նրա զրույցները, նա կրկնում է այդ գովերգությունն ու հավատացնում իր ընկերոջը, որ նա ամենալավ և ամենախելոք տղամարդն է աշխարհում, անզուգական սիրեկան, հիանալի զրուցակից։

Թե՛ մեկին, թե՛ մյուսին դա անչափ հաճելի է։ Եվ հետո ի՞նչ։ Լեզվի հնարավորություններն անսահմանափակ չեն։ «Սկզբում սիրահարների համար հեշտ է խոսել միմյանց հետ…- նկատել է անգլիացի Սթիվենսոնը։- Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես, իսկ մնացած բոլորը հետաքրքրություն չեն ներկայացնում»։
Կարելի է հարյուր, բայց ոչ հարյու՜ր հազար ձևով կրկնել. «Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դա ես»։ Իսկ աոջևում օրերի անվերջ շարանն է…

 

Անդրե Մորուա «Նամակներ Անծանոթուհուն»

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts