Ուսուցանող տեսանյութ, ամենալավ ծնողը․․․

Շատ երեխաներ այս կյանքում չեն գնահատում իրենց ծնողներին, անգամ գալիս է մի պահ, որ նրանք նույնիսկ չեն ցանկանում ապրել նրանց հետ։ Եվ որոշում են տանել ծերանոց ծնողին, ով տարիներ շարունակ իր կյանքն անգամ չի խնայել որպեսզի մեծացնի իր երեխային։ Հոգ տարեք ձեր ծնողների մասին յուրաքանչյուր մարդու կարող եք փոխարինող գտնել,  բայց ձեր ծնողներին երբեք չեք գտնի փոխարինող։ Գնահատեք նրանց անփոխարինելի լինելը ձեր կյանքում։

Պետք չէ ծնողից պահանջել նրա հնարավորության սահմանից դուրս, նա անում է քեզ համար ամեն բան,որ դու լավ զգաս և նա դա անում է իր արդար վաստակով, կրելով իր ուսերին ծանր պարկեր։ Գուցե անգամ դու այդպես էլ չհասկանաս քո ծնողին և թերագնահատես նրան որ կարող էր բայց չարեց ինձ համար։

Բայց ոչինչ ժամանակը քեզ հնարավորություն կտա զգալու այդ ցավը, այն ժամանակ երբ դու ծնող կդառնաս։ Սիրեք ու պաշտեք ձեր ծնողներին, քանի դեռ ապրում են այս կյանքում ձեր կողքին։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts