Հետաքրքիր փաստեր աչքերի մասին

Մարդկանց աչքերն իրականում ավելի բարդ և զարմանալի են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մարդիկ սովորել են յուրաքանչյուր օր մոնիտորների առջև նստել՝ ծանրաբեռնելով աչքերը: Նրանցից քչերն են մտածում, որ աչքը յուրօրինակ օրգան է, որի մասին դեռ ամեն ինչ հայտնի չէ:

AdMe.ru-ն օֆիսային աշխատողներին առաջարկում է ավելի հաճախ անհանգստանալ տեսողության վիճակի մասին և գոնե երբեմն աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել:

                                                         Վարժություններ աչքերի համար

* Փակել աչքերը՝ աչքերի մկանները խիստ լարելով։ Այնուհետև բացել աչքեր և, աչքերի մկանները թուլացնելով, նայել հեռուն։ Կրկնել 4-5 անգամ։
* Նայել քթի ծայրին և հայացքը մի քանի վայրկյան պահել այդ դիրքում, փակել աչքերը։ Այնուհետև բացել աչքերն ու նայել հեռուն։ Կրկնել 4-5 անգամ։
* Չթեքելով գլուխը նայել աջ ու հայացքը սևեռել աջակողմյան որևէ իրի վրա, այնուհետև նայել ուղիղ հեռուն։ Համանման ձևով կատարել՝ նայելով ձախ, վերև և ներքև։ Վարժությունը պետք է կրկնել 3-4 անգամ։
* Հայացքը արագ շարժել հետևյալ ուղղություններով՝ աջ-վերև, ձախ-ներքև, ապա նայել հեռուն։ Այնուհետև կրկնել հակառակ ուղղությամբ՝ ձախ-վերև, աջ-ներքև և ուղիղ։ Կրկնել 4-5 անգամ։

1. Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են: Կապույտ երանգը պարզապես թաքնված է գորշ պիգմենտների ետևում: Նույնիսկ՝ գոյություն ունի լազերային ընթացակարգ, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերն ընդմիշտ կապույտ դարձնել:

2. Տեսողական խնդիրներ չունեցող աչքերը լայնանում են 45% -ով, երբ մարդիկ նայում են այն միակին, ում սիրում են:

3. Մարդկային աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին, ինչն էլ հաճախ օգտագործում են աչքի վիրահատությունների ժամանակ:

4. Մարդը չի կարող փռշտալ՝ բաց աչքերով:

5. Մարդկային աչքը կարող է տարբերակել մոխրագույնի մետ 500 երանգ:

6. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:

7. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:

8. Մարդու աչքը կարող է ընկալել կարմիրը, կապույտը, կանաչը: Այլ գույները հանդիսանում են այս երեքի համադրությունը:

9. Մարդկային աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, դրանք կշռում են մոտ 8 գրամ:

10. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքը կարգավորող մկաններն են: Աչքի մեկանգամյա թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան, և մարդ կարող է 1 վայրկայնում աչքը թարթել 5 անգամ:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts