Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին

Առաջին համակարգիչների հայտնվելու պահից սկսած շատ ժամանակ է անցել, բայց այս տեխնոլոգիայի զարգացման գործընթացում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել:

  1. CD սկավառակների 720մբ չափը հենց այնպես չի ընտրվել: Ծրագրավորողները ընտրել են այն նկատի ունենալով Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տևողությունը (72 րոպե):
  2. Չինաստանի իշխանությունները վաղուց արգելել են այն խաղերը, որտեղ կարելի է մարդկանց սպանել:
  3. Աշխարհի առաջին համակարգչային վիրուսը թողարկվել է 1982 թվականին և նախատեսված էր Apple ընկերության համակարգը խափանելու համար:
  4. Նույն 1982 թվականին գրանցվել է առաջին սիմվոլը՝ ‹‹ժպիտը››, օգտագործում էին այն շփման ընթացքում ժպիտի արտահայտման համար:
  5. Համացանցով ուղարկված նամակների 70%-ը սպամ է:
  6. GameStation խաղերի ծրագրավորողը որոշել է ստուգել, արդյոք մարդիկ կարդում են օգտագործման պայմանները իր արտադրանքը տեղադրելիս: Դրա համար նա տեղադրել է ‹‹Դուք տալիս եք ձեր հոգին խանութին›› կետը: Մի քանի հազար մարդ անգամ չի էլ նկատել:
  7. ОС Linux ընկերության սիմվոլը պինգվին է, քանի որ այս համակարգի ծրագրավորողին փոքր ժամանակ կենդանաբանական այգում հենց այս կենդանին է կծել:
  8. Հնարավոր չէ ստեղծել con անունով թղթապանակ, քանի որ այն մշակված է սարքավորումների մուտքի և ելքի համար:
  9. Միայն ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում են @ նշանը անվանում շնիկ: Այլ երկրներում այն անվանում են խխունջ կամ կապիկ:
  10. 1981 թվականին ստեղծված համակարգիչը կշռում էր 12կգ: Մոնիտորի էկրանը 5 դյույմ:
  11. Վիճակագրության համաձայն համակարգիչների մեծ մասը օգտագործվում է իր հնարավորությունների կեսի չափով:
  12. Համակարգիչների խափանման ամենատարածված պատճառը ստեղնաշարի վրա թափվող ջուրն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է հեսանքի տատանումը:
  13. Աշխարհի ամենահզոր համակարգիչը համարվում է IBV Roadrunner-ը: Այս սուպերհամակարգիչը տեղադրված է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունում և ըստ պաշտոնական տվյալների ծառայում է տարբեր գիտական և ֆիզիկական փորձերի անցկացման համար:
  14. Համակարգչի կամ թղթապանակների պաշտպանությունը գաղտնաբառերի միջոցով կարևոր գործողություն է շատ օգտատերերի համար: Բայց բազմաթիվ մարդիկ, ինչպես ցույց են տալիս հարցումները, օգտագործում են 12345, 11111, 77777   և  55555, իսկ 40%-ից ավելին  ընդհանրապես օգտագործում են այն գաղտնաբառը, որը լոգինում:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts