Համաշխարհային աստղեր, ովքեր նախընտրել են ռուս գեղեցկուհիների (լուսանկարներ)

Համաշխարհային աստղեր, ովքեր իրենց կողքին նախընտրել են տեսնել ռուս գեղեցկուհիներին: Նրանք սովորում են ռուսերեն, մեծ հաճույքով ուտում են բորշ և խենթանում են պելմենիի համար: Սակայն ոչ բոլոր աստղերն են կարողացել դիմակայել ժամանակի և հանդուրժողականության սինդրոմին և հասցրել են արդեն բաժանվել:

Էդրիան Բրոուդի և Լարիսա Տյակա

Սլավոնական հոգու խորհրդավոր երկրպագուների ցուցակն ավելացել է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր, Օսկարի և Սեզարի մրցանակակիր «Դաշնակահարը» ֆիլմի սիրված հերոս Էդրիան Բրոուդիով, ում ընկերուհին ռուս մոդել Լարիսա Տյական է: Կաննի 67-րդ կինոփառատոնին նա ներկայացավ Տյակայի հետ, ով ծնվել է Մոսկվայում, սակայն երկար տարիներ է, ինչ ապրում է Մոնակոյում:

41-ամյա հայտնի դերասանը հանդիպում է ռուս մոդելի հետ արդեն մեկ տարի, ինչը խոսում է լուրջ զգացմունքների մասին:

Քրիշտիանու Ռոնալդու և Իրինա Շեյք 

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն այժմ էլ հմայված է ռուսաստանցի հանրահայտ մոդել Իրինա Շեյքով: Խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի և հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի միջև սիրավեպը PR-ի արդյունք է: Հաճախ նաև լուսանկարներ էին հայտնվում Ռոնալդուի մասնակցությամբ, որտեղ նա իր ընկերների հետ բավականին գայթակղիչ ձևերով հանգստանում էր լողափում, ինչը վկայում էր նրա ոչ ավանդական կողմնորոշումների մասին: Սակայն PR-ն ու այս տեղեկությունները հերքվեցին և նորից հաստատվեց նրանց իրական սիրո պատմությունը, որը շարունակվում է արդեն 3 տարի:

24-ամյա Իրինա Շեյքը` նույն ինքը Իրինա Շայխլիսլամովան, ծնվել է Չելյաբինսկում: 2004թ-ին նա դարձել է «Միսս Չելյաբինսկ» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետև համագործակցել է Armani, Guess, Lacoste, La Perla նորաձևության տների հետ: Նկարահանվել է «Sports Illustrated», «Paris Capitale Magazine», «Victoria’s Secret»-ի ամսագրերի համար: Ի դեպ, մինչ Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, գեղեցկուհին սիրավեպ ուներ «Linkin Park» ռոք-խմբի հարվածային գործիքներ նվագող Ռոբ Բորդոնի հետ:

Միկի Ռուրկ և Անաստասիա Մակարենկո 

Միկի Ռուրկի նոր սերը` գեղեցկուհի Անաստասիա Մակարենկոն, նրան «վերածնունդ» տվեց: Այսպես է խոսում հայտնի դերասանն իր սիրելի ընկերուհու մասին: 61-ամյա արտիստն ամուսնանալու է 27-ամյա ռուս մոդել Անաստասիա Մակարենկոյի հետ, ում հետ հանդիպում է արդեն շուրջ 4 տարի:

Հիմա Միկին պատրաստ է նոր վիրահատության, քանի որ արտիստի և նրա նոր սիրելիի միջև տարիքային հսկայական տարբերություն կա՝ 34 տարի: Այդ պատճառով հարսանիքից առաջ (Ռուրկն Անաստասիայի համար արդեն մատանի է գնել) դերասանը որոշել է երիտասարդանալ: Մակարենկոն Միկիի երրորդ կինն է դառնալու. մինչ այդ նա ամուսնացած է եղել Դեբորա Ֆոյերի և Քերրի Օտիսի հետ: Օրերս պապարացցիները Ռուրկին և Մակարենկոյին տեսել են զարդերի խանութում: Հավանաբար, Ռուրկը որոշել է Անաստասիային ամուսնության առաջարկ անել:

Նատալյա Վոդյանովա և Անտուան Առնո 

Վերջերս Նատալյա Վոդյանովան ունեցավ չորրորդ երեխային: Ռուս սուպերմոդելը և իր ընկերը` ֆրանսիացի գործարար Անտուան Առնոն, իրենց տղային կոչեցին Մաքսիմ: Հայրը երեխայի ծնունդից հետո կիսվեց իր զգացումներով սոցիալական ցանցերում և խոստովանեց, որ շատ է անհանգստանում:

«Ես հուսով եմ, որ երեխան կժառանգի մոր արտաքինն ու հոր հումորի զգացումը»,- գրել է նա:

Խոսակցությունները Վոդյանովայի և Առնոյի սիրավեպի մասին հայտնվեցին 2011 թվականի ամռանը, սակայն հաստատվեցին ավելի ուշ՝ 2012 թվականին, երբ զույգը պաշտոնականացրեց իրենց հարաբերությունները:

Աննա Կուռնիկովա և Էնրիկե Իգլեսիաս

Աննա Կուռնիկովայի և Էնրիկե Իգլեսիասի սիրո պատմությունն ունի 13 տարվա պատմություն: Շատ անգամ է այս զույգը բաժանվել և միացել, սակայն աժմ կարծես թե նրանք որոշել են հստակեցնել իրենց հարաբերությունների հետագա ընթացքը: 32-ամյա Կուռնիկովան որոշել է այլևս չսպասել 38-ամյա Իգլեսիասի ամուսնության առաջարկին, իսկ Էնրիկին էլ հայտնել էր, որ չի պատրաստվում ամուսնանալ Կուռնիկովայի հետ ոչ հիմա և ոչ էլ հետո:

Աննա Կուռնիկովան և Էնրիկե Իգլեսիասը ծանոթացել են 2002-ին` «Escape» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Մի քանի ամիս անց նրանք սկսել են միասին ապրել: Հիշեցնենք, որ Կուռնիկովան թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության կրկնակի հաղթող է: Էնրիկե Իգլեսիասը մի քանի անգամ Grammy-ի, American Music Awards-ի, Billboard-ի, World Music-ի մրցանակակիր է դարձել: Նա թողարկել է ավելի քան 40 երգ և 9 ալբոմ, որոնք 227 անգամ ոսկե են ճանաչվել, 116 անգամ՝ պլատինե: Իսկ նրա ձայնասկավառակների վաճառքի թիվը շուրջ 100 միլիոն է:

Ադամ Լևի և Աննա Վյալիցինա

2010-2012թթ. Ադամը հանդիպում էր «Victoria’s Secret»-ի մոդելներից Աննա Վյալիցինայի հետ: Սակայն 2012թ. «People» ամսագրին տրված հարցազրույցում Աննան նշել է, որ նրանք այժմ պարզապես լավ ընկերներ են: Ինչ վերաբերում է Ադամի անձնական կյանքին, ապա նշենք, որ չնայած նա իր ընկերուհուն նվիրեց «Songs about Jane» ալբոմը, սակայն նրանք այդպես էլ չմիացան:

1995թ. Ադամն ու իր դպրոցական ընկերները որոշում եմ զբաղվել երգարվեստով և խումբ են կազմում, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: «Maroon 5»-ը 1995 թ-ին այլ անվանում ուներ’ «Kara’s flowers», քանի որ խմբի 4 դպրոցական ընկերներն էլ սիրահարված էին Կառա անունով մի աղջկա:

Մել Գիբսոն և Օքսանա Գիբսոն

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնի սիրո պատմությունը նման է հեքիաթի, սակայն մի փոքր դաժան ավարտով: Օքսանա Գիբսոնը նրան պարգևեց աղջիկ և կարծես թե նրանց սիրո պատմությունը պետք է շարունակվեր, սակայն 2010 թվականի հանվարի 6-ին Մելը հարձակվում է Օքսանայի վրա և ծեծում իր ռուս սիրուհուն: Արդյունքում` բաժանություն:

Նշենք, որ 53-ամյա Մել Գիբսոնն ունի յոթ երեխա իր նախկին կնոջից՝ Ռոբինից, ում հետ ապրել է շուրջ 28 տարի։ Իսկ ապրիլ ամսին Գիբսոնը Ռոբինին ապահարզանի հայտ էր ներկայացրել։ 39-ամյա Օքսանա Գրիգորևան որդի ունի դերասան Թիմոթի Դալթոնից։

 

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts