Փաստեր, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է․․․

Փաստեր, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է։ Պետք է միշտ մտածես քո ապահովության մասին։ Չի կարելի ամեն տվյալ լրացնել սոցիալական ցանցերում։ Այս փաստերը հաշվի առնելով, դու որոշ չափով կապահովես քեզ, վտանգավոր մարդկանցից։

1. Տան և աշխատավայրի ամբողջական հասցե։ Ֆեյսբուքյան ձեր էջում հստակ նշելով, թե որտեղ եք ապրում և աշխատում՝ հանցագործներին հաղորդում եք տվյալներ ձեր գտնվելու մասին։ Այսպիսի փաստերն առհասարակ չպետք է հայտնվեն սոցիալական ցանցերում։

2. Ծննդյան օրը և ամիսը։ Այս տեղեկությունները հրապարակելը կարող է վնասել ձեր անձնական և ֆինանսական անվտանգությունը։ Ասվածը վերաբերում է նաև տան և բջջային հեռախոսահամարներին։ Ֆեյսբուքին մի տրամադրեք անձնական տեղեկատվություն՝ բացի անունից և ծննդյան տարեթվից։

3. Մայրիկի ազգանունը մինչ ամուսնանալը։ Սա շատ թանկ տեղեկատվություն է ոչ միայն՝ այն պատճառով, որ շատ կայքերի գաղտնի հարցի պատասխանն է։ Շատ ընկերություններ այս տեղեկատվությունն օգտագործում են ձեր անձնական տվյալները պահպանելու նպատակով։

4. Տվյալ պահին ձեր գտնվելու վայրը։ Շատերը չեն էլ կռահում, որ գրառում կատարելիս՝ ավտոմատ կերպով հայտնում են տվյալ պահին իրենց գտնվելու վայրը։ Դա կարող է լինել զբոսայգի, ռեստորան կամ խանութ։ Սա վտանգավոր է, քանի որ պոտենցիալ գողերն այդ պահին կարող են իմանալ, որ դուք տանը չեք գտնվում։

5. Տան նախագիծը։ Այս տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ վատ նպատակներ հետապնդողներին։ Ասում են՝ սա մի քանի անգամ հեշտացնում է բնակարանային գողությունները։

6. Ընտանեկան կարգավիճակը։ Այս տեղեկությունը ևս չի կարելի է հրապարակել սոցիալական ցանցերում։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts