Կարճ մազերի հմայքը տղաների մոտ, մեգաաստղային հիվանդության մասին։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք?

Կարճ մազերը ավելի շատ ունեն խնամքի կարիք, բայց մնում է փաստ որ երկար խնամված մազերով աղջիկներն ավելի են դուր գալիս տղաներին։ Բայց դա չի խանգարում գեղեցիկ աղջիկներին, նրանք ունեն կարճ մազեր սակայն շարունակում են գերել տղաներին  իրենց հմայքով։

Կարելի է ստանալ գեղեցիկ կարճ մազեր, դիտելով տեսանյութը։ Շատ աղջիկներ հետևում են ավելի շատ մեգաաստղերին, առանց նայելու որ դա իրենց սազում է թո ոչ։ Հետևեք ժամանակի պահանջներին, սակայն արեք այն ինչ ձեզ սազում է, և զգում եք որ դա ձերն է։

«Գոյություն ունի աղջիկների մի խումբ, ում ձեռքը մշտապես նորաձևության զարկերակին է: Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրը նմանակում է իր կուռքի՝ տվյալ ժամանակահատվածում ընտրած ոճը՝ թե հագուստի և թե սանրվածքի տեսքով:

Քաղաքում շրջելիս կարելի է հասկանալ, որ մեր հայուհիները մեգաաստղերին են ամենաշատը հետևում: Իհարկե, ինքս կարծում եմ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ ոճը ընտրելուց առաջ հաշվի նստեն սեփական ես-ի հետ, չէ որ ամեն նորություն չէ, որ կարող է գեղեցկացնել:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts