Օտարները հայերի և Հայաստանի մասին

Հայերին հնարավոր չէ՛ հաղթել, հայերին հնարավոր է պառակտել: Դարեհ I

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:
Ալբերտ Էյնշտեյն

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:
Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո

Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:
Նանսեն

Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է:
Ջորջ Բայրոն

Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին’ պայքարի և հաղթանակի ոգին:
Չէ Գեվարա

Ես տպավորված եմ հատկապես հայերի հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Ինչպես նաև ժպտերես լրագրողներով, ինչը ես չեմ տեսնում Ավստրիայում և Վիենայում:
Ավստրիայի նախագահ Հանց Ֆիշեր

Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:
Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն

Մատենադարանը’ համաշխարհային մշակույթի մեծագույն տաճարներից է, որտեղ ոտք ես դնում մեծարանքով, գլուխ խոնարհելով նմանատիպ հիասքանչ մշակույթ կերտած’ իմաստուն ժողովրդի տաղանդի և տոկունության առջև:
Ս. Սմիրնով

Հայերը ամենախելացի, ամենակատարյալ, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց:
Լորենս Արաբացի

Ինձ թվում է,թե հայերը Մասիսը ստեղծել են, Աստծո արարչագործությունից առաջ: Աստված հազիվ թե այնպիսի տեմպ ունենար, ինչպիսին ունեն կառուցելու անսովոր քանքարներով օժտված հայերը: Հրաշալի է ամեն ինչ Հայաստանում: Սքանչելի են ձեր օդն ու ջուրը, գեղեցիկ, հյուրասեր, լավ մարդիկ են հայերը:
Օկզուդ Կարուզերս

Հայ ժողովուրդը աչքի է ընկնում կենսասիրությամբ, դիմացկունությամբ, խիզախությամբ, ճշմարտությամբ հանդեպ վստահությամբ: Հենց այդ որակների շնորհիվ նա մշտապես հաղթող է դուրս եկել բոլոր փորձություններից:
Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի իր թիկունքի հետևում: Ամեն մի մարդ ունենում է վիշտ,այդ վիշտն էլ է հաճախ զարդարում մարդուն: Այն ժողովուրդը, որը շատ փորձություն է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է, նա հոգեկան հմայք ունի: Սա մեծ ժողովուրդ է:
էմիլ Վերհառն

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts