«Աշնան արև» վիպակը, ֆիլմի մասին․․․ (տեսանյութ)

Հակասական և բարդ բնավորության տեր գեղջկուհու ճակատագրի, կյանքի պարտադրած դժվարությունների հաղթահարման, միջավայրի, ընտանիքի ու զավակների հետ ունեցած նրա դժվար հարաբերություների մասին է ֆիլմը:
«Աշնան արև» վիպակը  շատ հետաքրքիր էր, սակայն միևնույն ժամանակ շատ խորաթափանց։
Վիպակում պատմվում է Աղունի՝ գլխավոր հերոսուհու մասին։ Նա շատ ցավեր է տեսել, շատ դժվարություններ ու տառապանքներ։ Ինչպես ասվում է վիպակում. «Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…»։ Պարզվում է ,որ Աղունը չի կարող երեխա ունենալ, այդ իսկ պատճառով սկեսուրը ծեծում է նրան։ Սակայն շուտով հղիանում է, բայց պառավը նրան դուրս է անում տանից և նա գնում է իր Մանիշակ հորաքրոջ տուն։ Մի պահ նա հիասթափվում է իր դաժան կյանքից,այն կյանքից, որ իր հանդեպ շատ չար վարվեց և ցանկանում էր ինքնասպան լինել։ Բայց իր մեջ գտավ կամքի ուժ և շարունակեց առաջ շարժվել։ Աղունը ունենում է 2 երեխա՝ ում նվիրում է իր կյանքը։ Նա սիրում էր իր երեխաներին,ամուսնուն և նվիրված էր նրանց։
Տան տղամարդը Աղունն էր: Սիմոնին էլ փայտ կրծող էր անվանում (միայն փայտ էր ի վիճակի տաշել, ուրիշ ոչինչ չէր կարողանում անել): Ասում էր Սիմոնին. «Շալվարը վրան բռնող է պետք»: Կյանքը շատ դասեր և նույնիսկ հարվածներ է հասցնում Աղունին և նա կոփվում է դրանով՝ դառնալով ավելի ուժեղ և ինքնավստահ։

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts