Ես նրանց հավանեցի առաջին իսկ հայացքից. սերմնահեղուկի դոնորն առաջին անգամ հանդիպել է 19 կենսաբանական երեխաների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Սերմնահեղուկի 57-ամյա դոնոր Մայք Ռուբինոն առաջին անգամ հանդիպել է իր՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող 19 կենսաբանական երեխաների հետ, որոնց մեծ մասին նա նախկինում չէր տեսել: Բազմազավակ հայրը նկատել է, որ այս իրադարձությունն իր համար շատ հուզիչ ու մի քիչ անիրական է թվում:

Անցնելով ուշագրավ հանդիպման նախապատմությանը՝ Big Picture-ը գրում է, որ ամեն ինչ սկսվել է 1990-ականներին, երբ Կալիֆորնիայի համալսարանն ավարտած Ռուբինոն ու նրա կինը երեխա ունենալու ապարդյուն փորձեր էին ձեռնարկում: Ցանկալի արդյունքի չհասնելով՝ Ռուբինոն որոշել է սերմնահեղուկի դոնոր դառնալ ու օգնել երեխա ունենալ չկարողացող զույգերին:

Եվ զարմանալի չէ, որ Ռուբինոյի տվյալները գրավում էին մեծ թվով կանանց. բարեկազմ, կապուտաչյա նկարիչ, որն ավարտել է հեղինակավոր Կալիֆորնիայի համալսարանն ու գենետիկ հիվանդություններ չունի: Արդյունքում նրանից հղիացել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բնակվող կանայք:

 

Սովորաբար, սերմնահեղուկի դոնորներն անանուն են մնում, սակայն Ռուբինոն իր տվյալների քարտի մեջ նշել է, որ միշտ պատրաստ է կապ հաստատել ու շփվել իր երեխաների հետ:

«Ես անհամբեր սպասում էի երեխաներիս հետ հանդիպմանը»,-նշել է դոնորը:

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ երեխաներ սկսեցին կապ հաստատել իրենց կենսաբանական հոր հետ, որը մեծ սիրով արձագանքում էր:

 

l zag

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուբինոյի երեխաների տարիքը 16-21 տարեկանի սահմանում է: Դոնորի պայմանագրի համաձայն՝ հայրն իրավունք չունի իր երեխաների հետ հանդիպել նախքան նրանց չափահաս դառնալը: Սակայն Ռուբինոյի պրակտիկայում եղել է բացառություն: 2004թ. նա հանդիպել է 6-ամյա որդուն ու ընկերացել նրա հետ:

 

Տարիներ անց տղամարդը երեխաներին հրավիրել է իր լոսանջելեսյան տուն ու ցույց տվել նրանցից ամեն մեկի՝ շրջանակի մեջ դրված նկարը: Ռուբինոն հեշտությամբ թվարկում է բոլոր երեխաների անուններն ու նրանց իր ընտանիքն անվանում:

 

 

Ինչ վերաբերում է երեխաների արձագանքին, ապա նրանք շատ ուրախ են եղել բոլորով մի վայրում հավաքվելու կապակցությամբ: Հետաքրքրական է, որ տղամարդու 19 երեխայից 11-ը հորից ժառանգել է աչքերի կապույտ գույնը, իսկ նրանցից 4-ը նկարիչ են:

 

 

Մեկնաբանելով երեխաների հետ հանդիպումը՝ Ռուբինոն ասել է, որ առաջին իսկ հայացքից հավանել է բոլոր երեխաներին:

Մեկնաբանեք այս նյութը

հոգի մեկնաբանել է սա, արտահայտեք նաև Ձեր կարծիքը

Related posts